Ռաֆայել Լեաուի գործակալը ցանկանում է, որպեսզի ֆուտբոլիստը տեղափոխվի Լա Լիգա

Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է կազմակերպել «Միլանի» 25-ամյա վինգեր Ռաֆայել Լեաուի տեղափոխությունը «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի գործակալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վինգերի համար նոր թիմ էր փնտրում։ Լեաուի հավակնորդներից մեկը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրն» էր, ով նրա համար առաջարկեց 70-85 միլիոն եվրո, սակայն «Միլանը» ավելի բարձր է գնահատում 25-ամյա ֆուտբոլիստին՝ 175 միլիոն եվրոյի գնման կետով։

Այս մրցաշրջանում Լեուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։