Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կողմ է, որպեսզի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին դառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդոն մտադիր է 2026 թվականի մարտին առաջադրվել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (CBF) նախագահի պաշտոնում։ Ընտրվելու դեպքում նախկին հարձակվողը հույս ունի հավաքական հրավիրել Անչելոտտիին, ում հետ նա հիանալի հարաբերություններ ունի։
Այս պահին կողմերի միջև որևէ շփում չի եղել։ Ընդգծվում է, որ Ռոնալդոի նպատակն այն չէ, որ Անչելոտտին թողնի իր աշխատանքը «Ռեալում» և ստանձնի Բրազիլիայի հավաքականը։ Սպասվում է, որ 65-ամյա մասնագետը կհրավիրվի Բրազիլիայի հավաքական, եթե հեռացվի մադրիդյան ակումբից կամ ավարտվի նրա հետ պայմանագրի ժամկետը։ Անչելոտիի գործող աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։