«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ չի կարողացել կապ հաստատել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ, ով այս ձմռանը վարձավճարով տեղափոխվեց «Ասթոն Վիլա» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Ես չկարողացա ստիպել Մարկուսին տեսնել խաղը և մարզվել այնպես, ինչպես ես եմ տեսնում: Երբեմն ունես ֆուտբոլիստ, ով իսկապես լավ է մի մարզչի հետ, իսկ հետո մեկ այլ մարզչի հետ, դա այլ կերպ է։ Կցանկանայի, որ Ռեշֆորդը ու Ունաի Էմերին միասին աշխատեն, քանի որ նա շատ լավ ֆուտբոլիստ է»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է լրագրող Լորի Ուիթվելը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Ամորիմի օրոք 27-ամյա հարձակվողը դադարեց ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում։ Ռեշֆորդի գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։