Սերխիո Ռամոսը բացատրել է, թե ինչու է նոր թիմում ընտրել խաղային 93 համարը

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը, ով տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ», բացատրել է, թե ինչու է իր նոր թիմում ընտրել 93 խաղային համարը։

«93-րդ րոպեն էպիկական էր։ Դա հարգանքի տուրք է «Ռեալին» և իմ կարիերային։ Դա լավ միջոց է դա կիսելու բոլորիդ՝ Մեքսիկայի, «Մոնտերեյի» և մեր երկրպագուների հետ»,- ասել է Ռամոսը։

Image

Հիշեցնենք, որ 2013/14 մրցաշրջանում Սերխիո Ռամոսը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 93-րդ րոպեին գոլ խփեց «Ատլետիկոյին»՝ հավասարեցնելով հաշիվը, իսկ «Ռեալը» հաղթեց լրացուցիչ ժամանակում (4։1)։