924-րդ գոլը․ 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակը Սաուդյան Արաբիայի առաջնության 19-րդ տուրի խաղում, որում իր թիմը հաղթեց «Ալ-Ֆայհային» (3։0)։

Պորտուգալացին, ով փետրվարի 5-ին դարձավ 40 տարեկան, դարձավ գոլի հեղինակ։

«Հաղթանակ և առաջին գոլը 40-ից հետո»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։

Հիշեցնենք, որ պորտուգալացին խփեց իր կարիերայի 924-րդ գոլը։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում դարձել է 24 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։