«Փյունիկի» ակադեմիայի 4 ֆուտբոլիստներ միացել են հիմնական թիմին

«Փյունիկի» ակադեմիայի սաներ Հայկ Թաթոսյանը, Վարդան Մելիքյանը, Էրիկ Պապիկյանը և Սերգեյ Հարությունյանը միացել են հիմնական թիմին։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Հայկ Թաթոսյանը և Էրիկ Պապիկյանը վերադարձել են հարազատ ակումբ՝ ԲԿՄԱ-ում հանդես գալուց հետո։

«Հավատում ենք մեր երիտասարդներին։ «Փյունիկի» հաղթանակներն առջևում են», – ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։