Ալֆոնսո Դևիսի գործակալ․ «Մենք բանակցություններ էինք վարում «Ռեալի» հետ»

«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի գործակալ Նեդալ Հուոզեն պատասխանել է ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանադացին նոր աշխատանքային պայմանագիր է կնքել գերմանական գրանդի հետ մինչև 2030 թվականի ամառը։

««Ռեալը» իսկապես լուրջ տարբերակ էր։ Մենք բանակցել ենք նրանց, ինչպես նաև այլ ակումբների հետ։ Բայց ի վերջո որոշում կայացվեց մնալ «Բավարիայում»», – գործակալի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ Դևիսը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։