Կական արձագանքել է Մարսելոյի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությանը

Մադրիդի «Ռեալի», «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական արձագանքել է Մարսելոյի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ 36-ամյա բրազիլացին փետրվարի 6-ին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

«Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ապագայում և բարի գալուստ լեգենդների թիմ», – գրել է Կական իր սոցցանցերում։

Մարսելոն և Կական միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում» 2009-ից 2013 թվականներին։ «Սերուցքայինների» կազմում Մարսելոն ընդհանուր առմամբ նվաճել է 25 ակումբային տիտղոս։