Ունայ Էմերի․ «Ինձ չի հետաքրքրում, թե ինչու նա հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»»

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին գոհ է մարզումների ժամանակ հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ցուցադրած խաղից։

«Ասթոն Վիլան» 27-ամյա անգլիացու հետ պայմանագիր է կնքել մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

«Ռաշֆորդը փայլուն է մարզվում։ Նա հսկայական ներուժ ունի։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչու նա հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ես շատ ուրախ եմ նրան թիմում ունենալու համար։ Իմ աշխատանքը նրա հետ մեծ մարտահրավեր է»,- մարզչի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռեշֆորդը վատ հարաբերություններ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ։