Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի խոսքերին, ով ասել է, որ «Լոս Բլանկոները» խելագարվել են։
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Էսպանյոլից» կրած պարտությունից հետո (0:1) Մադրիդի «Ռեալը» պահանջել է ակումբին տրամադրել մրցավարների բանակցությունների ձայնագրությունը Կիլիան Մբապպեի նկատմամբ Կառլոս Ռոմերոյի խախտման դրվագում։ Բացի այդ, մադրիդցիները կոչ են արել ամբողջությամբ վերանայել երկրի մրցավարական համակարգը։ Տեբասը իր հերթին ասել է, որ Մադրիդի «Ռեալը» խելագարվել է և ցանկանում է վնասել մրցակցությանը։
«Տեբասը պետք է հանգիստ մնա, ոչ ոք խելագար չէ։ Ընդամենը բացատրություն էր պետք։ Համակարգի փոփոխություն։ Ինչից, որքան ես լսել եմ, ոչ ոք գոհ չէ։ Նրանք ասում են, որ համակարգը ձեռնտու է «Ռեալին», բայց երբ «Ռեալը» ցանկանում է փոխել այն, մերժում են»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝