«Արսենալը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ «զինագործները» մտադիր են պայմանագիր կնքել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ, ով ներկայումս հանդես է գալիս անգլիական մեկ այլ ակումբում՝ «Նյուքասլում»։ Այս տրանսֆերը կարող է ռեկորդային դառնալ «Արսենալի» պատմության մեջ, քանի որ «կաչաղակները» ցանկանում են հարձակվողի համար ստանալ ավելի քան 130 միլիոն եվրո։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը անցկացրել է 22 հանդիպում, դառնալով 17 գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։