Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի գործակալները առաջին հանդիպումն են անցկացրել մադրիդյան ակումբի հետ՝ քննարկելու 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ այս հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալը» նշել է այն աշխատավարձը, որը պատրաստ է վճարել Վինիսիուսին նոր աշխատանքային պայմանագրով։ Բրազիլացու գործակալները կարծում են, որ ֆուտբոլիստը պետք է ավելի շատ վաստակի:
Մադրիդի «Ռեալը» տեղյակ է, որ այս բանակցությունները հեշտ չեն լինելու, քանի որ Վինիսիուսի նկատմամբ հետաքրքրված են սաուդյան ակումբները, որոնք պատրաստ են ավելի շատ վճարել։
Վինիսիուսի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։