Կառլո Անչելոտտի․ «Նա շատ լավ հարմարվեց թիմին, իսկ թիմը՝ իրեն»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Մբապպեն ժամանել էր խոնարհությամբ, ամեն ինչ լավ էր, առանց պահանջների։ Նրանից ժամանակ պահանջվեց։ Բայց նա շատ լավ հարմարվեց թիմին, իսկ թիմը՝ իրեն։ Նա ունի տվյալներ, ավելին չենք կարող պահանջել։ Մենք շատ ուրախ ենք»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ Մբապպեն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 33 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։