Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին մամուլի ասուլիսում հարցրել են՝ արդյոք ակումբը ճնշում է գործադրում մրցավարների վրա։
«Ես ոչինչ չգիտեմ այս մասին։ «Ռեալը» պարզապես ցանկանում է փոխել համակարգը, որն իրեն դուր չի գալիս»,- ասել է Անչելոտտին լրագրողներին։
Մադրիդի «Ռեալը» ավելի վաղ նամակներ էր ուղարկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային և Մարզական բարձրագույն խորհրդին։ Մադրիդյան ակումբը վրդովմունք է հայտնել մրցավարությունից և այն կարծիքին, որ մրցավարները արշավ են իրականացնում «Ռեալի» դեմ։