Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է մնալ «Բարսելոնայում», չնայած մամուլում նրա հեռանալու մասին լուրերին։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կիսապաշտպանին թիմում պահելով հետաքրքրված է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացի մասնագետը ցանկանում է, որ ակումբը երկարաձգի պայմանագիրը հոլանդացու հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ֆրենկին կատալոնական թիմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։
Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։