«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ լոնդոնյան ակումբը կգնի Հարի Քեյնին

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը կարծում է, որ «զինագործները» ձեռք կբերեն «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 2023 թվականի ամռանը 100 միլիոն եվրոյով մյունխենյան ակումբ տեղափոխված անգլիացի հարձակվողի գնման կետի չափը կազմում է 65 միլիոն եվրո։ Հարձակվողի պայմանագրում նշված գնման կետը ուժի մեջ կմտնի 2026 թվականի ձմռանը։

«Նրան կգնի «Արսենալը». Ինչու՞ ոչ։ 65 միլիոն եվրո, ինչո՞ւ չգնել։ Մարդիկ կասեն. «Օ՜, նա այդ տարիքի է», բայց «Արսենալին» նա հիմա պետք է»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 26 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 26 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։