Հայտնի է Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բորնմութի» վինգեր Ջասթին Կլյուվերտը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

25-ամյա ֆուտբոլիստը 4 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը առաջին անգամ է արժանացել այդ մրցանակին։

Մրցանակի համար հավակնում էին Ֆիլ Ֆոդենը (Մանչեսթեր Սիթի), Կոդի Գակպոն (Լիվերպուլ), Դին Հեյսենը (Բորնմութ), Ալեքսանդր Իսակը (Նյուքասլ), Ժան Ֆիլիպ Մատետան (Քրիսթալ Փելաս) և Բրայան Մբեմոն (Բրենտֆորդ)։