Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են ձեռք բերել աստղային պաշտպանին։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ակումբները հետաքրքրված են «Միլանի» պաշտպան 27-ամյա Թեո Էրնանդեսով:
Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Թեոն միլանյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսը անցկացրել է 19 հանդիպում։ Թեոն դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Իտալիայի առաջնության 23 տուրից հետո «ռոսոներիները» վաստակել են 35 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։