Հանս-Դիտեր Ֆլիկն ընտրություն է կատարել Ռոնալդ Արաուխոյի և Էրիկ Գարսիայի միջև

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ընտրություն է կատարել Ռոնալդ Արաուխոյի և Էրիկ Գարսիայի միջև, ովքեր պայքարում են կենտրոնական պաշտպանությունում նույն դիրքի համար:

Հինգշաբթի օրը կայացած «Վալենսիայի» դեմ գավաթային խաղում, որն ավարտվեց «բլաուգրանայի» ջախջախիչ հաղթանակով (5:0), Գարսիան մինչև ավարտը խաղաց Պաու Կուբարսիի հետ համագործակցությամբ։

Ընդմիջմանը 18-ամյա ֆուտբոլիստին փոխարինեց Ինիգո Մարտինեսը, սակայն Արաուխոն մնաց պահեստայինների նստարանին։ Ըստ Diario AS-ի, սա մեկ անգամվա համար չէ և Ֆլիկը Գարսիային դասում է ուրուգվայցուց բարձր՝ «Բարսայի» կենտրոնական պաշտպանների դասավորությամբ:

Հիշեցնենք, որ Ռոնալդ Արաուխոն վերջերս երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2031 թվականը։