Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Լրագրողների տեղեկություններով՝ «զինագործները» մտադիր են պայմանագիր կնքել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ, ով ներկայումս հանդես է գալիս անգլիական մեկ այլ ակումբում՝ «Նյուքասլում»:
Այս տրանսֆերը կարող է ռեկորդային դառնալ «Արսենալի» պատմության մեջ, քանի որ «կաչաղակները» ցանկանում են հարձակվողի համար ստանալ ավելի քան 130 միլիոն եվրո։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա սկանդինավցին անցկացրել է 22 հանդիպում։ Իսակը խփել է 17 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։