«Թոթենհեմը» կարող է աստղային տրանսֆեր կատարել առանց գումար ծախսելու

Հարձակողական ոճի կիսապաշտպան Լերոյ Սանեն, ում պայմանագրի ժամկետը Մյունխենի «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ, կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա։

Նախկինում նա խաղացել է մառախլապատ Ալբիոնում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, Լոնդոնի «Թոթենհեմը» հետաքրքրված է 29-ամյա վինգերի ծառայություններով։

Ակումբը հույս ունի մրցաշրջանի վերջում աստղային խաղացողին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով:

Հարկ է նշել, որ Լերոյի շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 45 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Սանեն Բունդեսլիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։