Հանս-Դիտեր Ֆլիկ. «Նա լավագույններից մեկն է աշխարհում իր դիրքում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին իր խաղով հիացրել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։

22-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղում, որը տեղի ունեցավ հինգշաբթի օրը և ավարտվեց կատալոնական գրանդի հաղթանակով 5:0 հաշվով:

«Պեդրին անհավանական է, լավագույններից մեկն է աշխարհում իր դիրքում: Դժվար է նրան համեմատել այլ կիսապաշտպանների հետ: Ես շատ գոհ եմ դրանից։ Նա խնդրում է գնդակը և օգնում թիմին ցանկացած իրավիճակում, նույնիսկ ճնշման տակ»,- ասել է Ֆլիկը խաղից հետո տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: