Մադրիդի «Ռեալի», «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական արձագանքել է Մարսելոյի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությանը
«Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ապագայում, բարի գալուստ լեգենդների թիմ»,– գրել է Կական։
Մարսելոն և Կական միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում» 2009-ից 2013 թվականներին։ «Սերուցքայինների» կազմում Մարսելոն ընդհանուր առմամբ նվաճել է 25 ակումբային գավաթ։
Հիշեցնենք, որ 36-ամյա բրազիլացին փետրվարի 6-ին հայտարարել էր ֆուտբոլից հեռանալու մասին։