Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշը մնացել է իր ակումբում՝ չնայած այն խոսակցություններին, որ նա կարող է հեռանալ: Շվեդին գնելու գլխավոր հավակնորդներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որը հունվարին ցանկանում էր գայթակղել Ռուբեն Ամորիմի սիրելի խաղացողներից մեկին:
Լրագրող Պիտեր Հոլի խոսքերով, «կարմիր սատանաներն» իսկապես մտածում էին Գյոկերեշի համար ձմեռային տրանսֆերի մասին, սակայն «Սպորտինգը» չէր պատրաստվում բաց թողնել իրենց աստղին մրցաշրջանի ընթացքում:
Լիսաբոնյան ակումբը 26-ամյա հարձակվողի համար պահանջում էր 100 միլիոն եվրո (բաց թողնման կետ), որը ոչ մանկունիանցիները, ոչ էլ մյուս հայցորդները չէին կարող տալ: Նշվում է, որ ամռանը «Սպորտինգը» պատրաստ կլինի Վիկտոր Գյոկերեշին վաճառել շատ ավելի քիչ գնով` մոտավորապես 60 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 72 միլիոն եվրո):