Հարի Քեյն․ «Հիանալի քայլ էր երկու կողմերի համար»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գնահատել է Մատիս Թելի՝ «Թոթենհեմ» տեղափոխությունը։ Երիտասարդ հարձակվողը մյունխենյան գրանդից Լոնդոն է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Հիանալի քայլ էր երկու կողմերի համար։ Նա շատ աշխատասեր է և լի ներուժով։ Նրա համար արժեքավոր կլինի կանոնավոր խաղաժամանակ ստանալը և հուսով եմ զարգանալ, կատարելագործվել և իրացնել իր ներուժը։ «Թոթենհեմի» համար պլյուս է, որ նրանք այժմ ունեն մեծ տաղանդով երիտասարդ ֆուտբոլիստ, ով կարող է գոլեր խփել և օգնել իրենց հնարավորինս բարձր մակարդակի վրա հասնել», – Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Այս մրցաշրջանում Թելը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։