«Սանտոսի» նորեկ Նեյմարը խոստովանել է, որ իրեն վրդովեցրել են «Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Խորխե Ժեզուսի խոսքերն իր հասցեին։
33-ամյա բրազիլացու՝ «Սանտոս» տեղափոխվելուց անմիջապես առաջ Ժեզուսը նշել է, որ Նեյմարն այլևս չի կարող խաղալ իր սովորական մակարդակով։
«Իհարկե, ինձ շատ վրդովեցրեց Խորխե Ժեզուսի խոսքերը, երբ նա ասաց, որ ես այն վիճակում չեմ, ինչ թիմը։ Մարզումների ժամանակ ես ցույց տվեցի, որ պատրաստ եմ խաղալու և նույն մարզավիճակում եմ, ինչ մյուսները։ Թիմի մարզումների ժամանակ ես էի որոշումներ կայացնում, գոլեր խփում, ուստի ես նրան գլխացավանք պատճառեցի»,- ասել է Նեյմարը Caze TV-ի եթերում։
«Ալ-Հիլալում» երկուսուկես տարվա ընթացքում Նեյմարը մի շարք վնասվածքների պատճառով սաուդյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։