«Բավարիայի» տնօրենը խոսել է Յոզուա Կիմիխի ապագայի մասին

«Բավարիայի» տնօրեն Մաքս Էբերլը խոսել է թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ապագայի մասին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

«Իհարկե, մենք գիտենք, որ չենք կարող հավերժ սպասել, բայց մենք ցանկանում ենք Կիմիխին մի փոքր ժամանակ տալ և թույլ տալ, որ նրա մտքերը հասունանան, որ «Բավարիան» այն ակումբն է, որտեղ նա ցանկանում է շարունակել։ Դա օրինական է», – ասաց Էբերլը։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։