Արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի որդին՝ Տիագո Մեսսին, «Ինտեր Մայամիի» կազմում 11 գոլ է խփել MLS-ի մինչև 13 տարեկանների գավաթի խաղարկության «Ատլանտայի» դեմ խաղում։
«Ինտեր Մայամին» 12։0 հաշվով հաղթել է «Ատլանտային»։
Տիագո Մեսսին աչքի է ընկել 12-րդ, 27-րդ, 30-րդ, 35-րդ, 44-րդ, 51-րդ, 57-րդ, 67-րդ, 76-րդ, 87-րդ և 89-րդ րոպեներին։