Հանս-Դիտեր Ֆլիկը՝ Անսու Ֆատիի մասին․ «Շատ կարևոր է ազնիվ լինել ֆուտբոլիստների հետ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի հարձակվող Անսու Ֆատիի հետ կապված իրավիճակը։

«Շատ կարևոր է ազնիվ լինել ֆուտբոլիստների հետ, և ես նույնպես ազնիվ եմ նրա հետ։ Մենք բազմիցս խոսել ենք, քննարկել տարբեր տարբերակներ։ Նա ինձ չի խնդրել, որ թույլ տամ հեռանալ, բայց դա հիմա իր որոշումն է։

Եթե ​​ուզում է մնալ, թող մնա, նա մեր ակադեմիայի ֆուտբոլիստն է։ Բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլն այդպիսին է՝ խաղադաշտում արդյունքները կարևոր են»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։