Երևանի «Նոան» այսօր ընկերական հանդիպում է անցկացրել Կատարի բարձրագույն լիգայի «Ալ Ղարաֆա» ակումբի հիմնական և երկրորդ թիմերից կազմավորված մրցակցի դեմ։
Խաղը ավարտվել է երևանյան թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Ռուի Մոտայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Գրեգորիոն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը։