Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է AS-ը՝ խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով՝ մինչև 2026 թվականի ամառ։ Նշում է, որ Մոդրիչը մտադիր է Խորվաթիայի հավաքականի հետ մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Մադրիդի «Ռեալի» հետ Մոդրիչի պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ քննարկումները տեղի կունենան ընթացիկ մրցաշրջանից հետո։ Լուկա Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 40 տարեկան։

Ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսի վերջից՝ «Թոթենհեմից» տեղափոխվելուց հետո։