«Եղբայրս, ինչ անհավանական կարիերա էր»․ Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է Մարսելոյին

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է Մադրիդի «Ռեալի» իր նախկին թիմակից Մարսելոյին, ով այսօր հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

«Եղբայրս, ինչ անհավանական կարիերա է։ Մենք միասին շատ բան ենք ապրել, տարիներ տարբեր ձեռքբերումներ, հաղթանակներ ու անմոռանալի պահեր։ Ավելի քան թիմակից, դու ընկեր ես կյանքի համար։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում ձեր կյանքի այս նոր փուլում»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։

Հիշեցնենք, որ Մարսելոն և Ռոնալդուն միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում» 2009-ից 2018 թվականներին։ Մադրիդյան ակումբի կազմում բրազիլացի պաշտպանը նվաճել է 25 տիտղոս։