«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» Ալեխանդրո Գառնաչոյի տեղափոխության ձախողման պատճառը։
«Մենք լուրջ առաջարկ ենք արել «Մանչեսթեր Յունայթեդին» Գառնաչոյի համար։ Մենք շատ էինք ցանկանում պայմանագիր կնքել նրա հետ։ Այնուամենայնիվ, մենք չկարողացանք համաձայնության գալ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Գառնաչոն չափազանց մեծ աշխատավարձ է խնդրել հունվարին իր ակումբից հեռանալու համար, և մենք պետք է հարգենք մեր մյուս ֆուտբոլիստներին»,- Մաննայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
20-ամյա արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում է հանդես գալիս 2020 թվականից, իսկ «կարմիր սատանաների» կազմում բարձրագույն մակարդակով խաղում է 2022 թվականից։