Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Որոշումն ընդունված է, և մենք պետք է հավատարիմ մնանք դրան»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու է Վոյցեխ Շչեսնիին համարում թիմի հիմնական դարպասապահը։

«Շչեսնին մեզ համար թիվ մեկն է։ Ինյակի Պենյան հիանալի դարպասապահ է, բայց մենք ընտրեցինք Շչեսնիին նրա յուրահատկության և խաղաոճի պատճառով։ Նա կարող է ամեն ինչ անել։ Երկու դարպասապահներն էլ հիանալի ֆուտբոլիստներ են, ինչպես և մեր երիտասարդ տաղանդները։

Որոշումն ընդունված է, և մենք պետք է հավատարիմ մնանք դրան։ Մենք միշտ գործում ենք թիմի լավագույն շահերից ելնելով, և դա հենց այն է, ինչ ես մտադիր եմ անել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Շչեսնին կատալոնական թիմին միացել է 2024 թվականի հոկտեմբերին։ Լեհի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։