Բրազիլացի լեգենդար պաշտպան Մարսելոն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 2024 թվականի նոյեմբերին նա լքեց իր հարազատ ակումբը՝ «Ֆլումինենսեն», որը բրազիլացու վերջին ակումբը դարձավ։
Մարսելո Վիեյրա դա Սիլվա Ջունիորը, ծնվել է 1988 թվականի մայիսի 12-ին Ռիո դե Ժանեյրոյում, իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ֆլումինենսեում»։
2007 թվականին նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որտեղ անցկացրեց 15 տարի՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Մադրիդի «Ռեալում» հանդես գալու ընթացքում Մարսելոն նվաճել է 25 գավաթ, այդ թվում՝ հինգ Չեմպիոնների լիգայի և վեց Լա Լիգայի տիտղոս: