«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը, որ 27-ամյա արգենտինացին պատռել է ծնկի խաչաձեւ կապանները։
Նշվում է, որ ֆուտբոլիստը ներկայումս շարունակում է բուժզննում անցնել՝ բուժման հստակ ընթացքը և վերականգնողական շրջանը որոշելու համար։
Այս մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: