Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է միանալ «Լիվերպուլին»։

Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, «Լիվերպուլը» նշել է դե Յոնգին որպես ամառային տրանսֆերային պատուհանի թիրախ: Կիսապաշտպանի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է 2026 թվականին, ուստի դժվար թե գինը չափազանց մեծ լինի:

Ֆրենկի դե Յոնգի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 45 միլիոն եվրո։ Մայիսին խաղացողը կդառնա 28 տարեկան։