Մարկուս Ռեշֆորդը կարող է ամռանը տեղափոխվել գրանդ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով վարձավճարով միացել է «Ասթոն Վիլային», կարող է մրցաշրջանի ավարտից տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ։

Ըստ deadlinedaylive աքաունթի, ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է անգլիացի հարձակվողի ծառայություններով: Փարիզյան գրանդը Մարկուսին ձեռք բերելու փորձ կանի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

27-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը:

Transfermarkt պորտալի փորձագետների կարծիքով՝ Ռեշֆորդի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։