խիկի Բեգիրիստայնը, ով զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրենի պաշտոնը, մեկնաբանել է կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի հետ պայմանագիրը։
«Գոնսալեսը հիանալի երիտասարդ խաղացող է: Ես նրան համարում եմ իդեալական ձեռքբերում մեր ակումբի համար։ Մենք շատ գոհ ենք, որ կարողացանք ձեռք բերել նրան այս տրանսֆերային պատուհանում:
Նիկոն պատրաստ է օգնել թիմին մրցաշրջանի երկրորդ հատվածում, երբ կլինեն կարևոր հանդիպումներ Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում»,- «Քաղաքայինների» ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։