Լևերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Սիմոն Ռոլֆեսը խոսել է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի և կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ապագայի մասին։
«Մենք զգում ենք, որ հնարավորություն ունենք այս մրցաշրջանից հետո ակումբում պահել Խաբի Ալոնսոյին և Ֆլորիան Վիրցին:
Երկուսն էլ պայմանագրեր ունեն և իրենց լավ են զգում»,- մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։