Միկել Արտետան ամփոփել է «Նյուքասլի» դեմ հանդիպումը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Նյուքասլ» հետ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում անցկացրած պատասխան խաղը:

«Զինագործները» ընդհանուր 0:4 հաշվով զիջեցին «Կաչաղակներին» ու լքեցին պայքարը:

«Մենք շատ հույս ունեինք, հավատում էինք, որ կարող ենք հավասարեցնել դիմակայության հաշիվը։ Մենք երկու լավ հնարավորություն ունեինք, բայց չօգտագործեցինք դրանք, և խաղը փոխվեց:

Մենք ֆիզիկապես հոգնած էինք, քանի որ շատ հանդիպումներ էինք անցկացրել։ Դժվար էր նաև էմոցիոնալ առումով։ Սա այն խաղերից չէր, որում մենք լիովին հավատում էինք, որ կարող ենք դրական արդյունքի հասնել»,- ասել է Միկել Արտետան: