Անգլիայի Գավաթի 1/4-րդ եզրափակչում «Նյուքասլը» հաղթեց «Արսենալին» 2։0 հաշվով։
20-րդ րոպեին Ալեքսանդր Իսակի հարվածից հետո խաղի հաշիվը բացեց Ջեյքոբ Մերֆին։ 52-րդ րոպեին Էնթոնի Գորդոնը կրկնապատկեց առավելությունը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նյուքասլը» 2։0 հավով հաղթել էր լոնդոնյան գրանդին։