Իտալիայի Գավաթ․ «Միլանը» հաղթեց «Ռոմային» 🎥

Իտալիայի Գավաթի 1/4-րդ եզրափակչում «Միլանը» հաղթեց «Ռոմային» 3։1։

16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Թեմի Աբրահամը, իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թեո Էրնանդեսը։ 41-րդ րոպեին նույն զույգը կրկին աչքի ընկավ և Թեմերի Աբրահամի դուբլը կրկնապատկեց «Միլանի» առավելությունը։

54-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը «Ռոմային» օգնեց գրավել «Միլանի» դարպասը, իսկ 72-րդ րոպեին Ժոաու Ֆելիշը խաղի հաշիվը դարձրեց 3:1։