«Նապոլիի» մարզական տնօրենը՝ Կարիմ Ադեյեմիի մասին

«Նապոլիի» մարզական տնօրենը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կարիմ Ադեյեմիի հետ ձախողված պայմանագրի մասին։

«Ադեյեմի՞։ «Բորուսիայի» հետ պայմանագրի նախագիծ ունեինք։ Մենք խոսեցինք, բայց խաղացողը վստահ չէր և չէր ուզում հենց հիմա գալ Իտալիա: Չէինք ուզում պնդել»,- նշեց տնօրենը։

Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիայի հեռանալուց հետո Կարիմ Ադեյեմին նրան փոխարինելու հիմնական թեկնածուներից էր։