«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան բացատրել է, թե ինչու ակումբը չի ստորագրել Ալեխանդրո Գարնաչոյի հետ պայմանագիր որպես Խվիչա Կվարացխելիայի փոխարինողներ։
«Մենք Գարնաչոյի հետ բանակցում էինք դեռևս Կվարացխելիայի հեռանալուց առաջ։ Մենք շատ մոտ էինք այն գումարին, որը պահանջում էր «Մանչեսթեր Յունայթեդը»: Բայց ֆուտբոլիստը ցանկանում էր աշխատավարձի բարձրացում Պրեմիեր լիգայից հեռանալիս:
Մենք զգում էինք, որ դա անարդար է թիմի մյուս խաղացողների նկատմամբ»,- լրագրողներին ասել է Մաննան։