Դիեգո Սիմեոնեն՝ Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող հանդիպման մասին

Մադրիդի «Ռեալը» սուր քննադատության է ենթարկել մրցավարությանը Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային և Մարզական բարձրագույն խորհրդին ուղարկված նամակում։

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է այն հարցին, թե մրցավարների վերաբերյալ Մադրիդի «Ռեալի» հայտարարությունը դերբիից առաջ ինչպես կազդի իր թիմի վրա։ Արգենտինացու խոսքերով, «սերուցքայինների» նամակը ոչինչ չի փոխում «Ատլետիկոյի» համար։

«Ինչ վերաբերում է «Ռեալի» հայտարարությանը, ես հարգում եմ բոլորի կարծիքը։ Մենք կժամանենք Բեռնաբեու այնպես, ինչպես միշտ՝ ավտոբուսով», – ասաց Սիմեոնեն ծիծաղելով մամուլի ասուլիսում։

«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին։