Մյունխենի «Բավարիայի» հարձակվող և «Թոթենհեմի» նախկին խաղացող Հարի Քեյնը գնահատել է Մատիս Թելի՝ «Թոթենհեմ» գալը։ Երիտասարդ խաղացողը մյունխենյան գրանդից Լոնդոն է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Հիանալի քայլ երկու կողմերի համար. Մատիսը շատ աշխատասեր է և լի ներուժով: Նրա համար արժեքավոր կլինի կանոնավոր խաղաժամանակ ստանալը և հուսով եմ զարգանալ, կատարելագործվել և իրացնել իր ներուժը:
«Թոթենհեմի» համար պլյուս է, որ նրանք այժմ ունեն մեծ տաղանդով երիտասարդ խաղացող, ով կարող է գոլեր խփել և օգնել «Թոթենհեմին» հնարավորինս բարձր մակարդակի վրա հասնել», – Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում Թելը «Բավարիայի» կազմում ոչ մի գոլ չի խփել բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։