Հայտնի է, թե ով է Մադրիդի «Ռեալի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Ֆրանսիացի հարձակվողը ստացել է հունվար ամսվա մրցանակը՝ շահելով երկրպագուների քվեարկությունը։ Նա շրջանցել է կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեին և Ջուդ Բելինգհեմին, ինչպես նաև եզրային հարձակվողներ Ռոդրիգոյին և Վինիսիուս Ժունիորին։

Նախորդ ամիս Մբապեն մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։