Ժոզե Մոուրինյոյի թիմը նոր ֆուտբոլիստ ունի

Կիսապաշտպան Մարիո Լեմինան «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվել է «Գալաթասարայ»: 31-ամյա գաբոնցի կիսապաշտպանի տրանսֆերի մանրամասները դեռ չեն հաղորդվում, ինչպես նաև առյուծների հետ կնքած պայմանագիրը:

Այս մրցաշրջանում Լեմինան 19 հանդիպում է անցկացրել «Գայլերի» կազմում բոլոր մրցաշարերում։ Դրանցում նա կարողացել է խփել մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Լեմինան հայտնվել է «Վուլվերհեմփթոնում» 2023 թվականին։