Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Դա որոշված ​​է և վերջ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի մարզավիճակի մասին։

«Շչեսնին այժմ մեր առաջին դարպասապահն է, դա որոշված ​​է և վերջ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 34-ամյա լեհը «Բարսելոնային» է միացել նախորդ տարվա հոկտեմբերին։ Մրցաշրջանի առաջին հատվածը նա անցկացրեց պահեստայինների նստարանին, սակայն ժամանակի ընթացքում կարողացավ մեկնարկային կազմում տեղ գրավել Ինյակի Պենյայից։

Շչեսնին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է յոթ հանդիպում՝ բաց թողնելով ինը գնդակ։ Փետրվարի 6-ին «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Վալենսիայի» հետ։